Այնթապում աշակերտը դանակով մի քանի անգամ հարվածել է աշակերտի կրծքավանդակին և որովայնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դանակ

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այնթապ գյուղի բնակիչ՝ տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմանում, նշված դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ․-ի և նրա հասակակից Ա. Հ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ․-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ․-ի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկանները Ա. Հ․-ին հրավիրել են Մասիսի ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news