Կենդանաբանական այգու աշխատակիցներն ազատման դիմում չեն ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել աշխատակիցների՝ ազատման դիմում ներկայացնելու մասին։ 

«Սիրելի հետևորդներ, տեղեկատվությունը, թե կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցներն ազատման դիմում են ներկայացրել` չի համապատասխանում իրականությանը»,- ասված է այգու պարզաբանման մեջ։