ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին՝ Օմանի Սուլթանության Ազգային տոնի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Նախագահ Արմեն Սարգսյանը Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Օմանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց: