Մեզ դուխ տվեք, և մենք կթռնենք. Փաշինյանի պատասխանը՝ ընդդիմության քննադատություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Նիկոլ

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարել է, որ հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացրել ենք։

«2018 թվականի համեմատ՝ 353 միլիարդ դրամ եկամուտ ենք ավելացրել, 1,5 տարվա ընթացքում 353 միլիարդ դրամը… Պատկերացնո՞ւմ եք ինչի մասին ենք խոսում», - ասել է Փաշինյանը, ապա անդրադարձել ընդդիմության քննադատություններին, թե քայլերը դանդաղ են; Ըստ Փաշինյանի՝ իրենք էլ գոհ չեն տեմպերից, բայց ամեն ինչ տրամաբանության մեջ պետք է նայել.

«Պատկերացրեք՝ մենք պետք է 100 աստիճան բարձրանանք, հիմա հարյուրերորդին հասնելու համար պետք է անցնենք 1-2-3-4-ով: Կարանք լոնքերով գնանք, 3-3 թռնենք, հիմա մենք 4-4 ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ «չէ՛, 12 թռեք միանգամից»: Չի կարող լինել այդպիսի բան, ոչ մեկ չի կարող անել այդպիսի բան: Մեզ դուր է գալիս, որ դուք ասում եք՝ «12 թռե՛ք», մեզ դո՛ւխ տվեք, և մենք կթռնենք անպայման», - ասել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս