ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Պարգև», «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունըն, մասնավորապես «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2,384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295,290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում: