Ապշած եմ․ մոտ ապագայում կիմանանք մանրամասները․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ալեն

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրին։

«Մամուլից տեղեկացել եմ, ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին և հարազատներին այդ դեպքի հետ կապված։ Չգիտեմ՝ ինչ ասեմ, վստահ եմ, որ շատ շուտով՝ մոտ ապագայում, մենք կիմանանք այս ամենի մանրամասները։ Ապշած եմ», - ասել է Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ չի՞ բացառում, որ Կուտոյանի մահը կապված էր այն հանգամանքի հետ, որ վերջինս ԱԱԾ նախկին ղեկավար էր ու տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, Սիմոնյանը պատասխանել է․

«Խոսքը վերաբերում է մարդու կյանքին, և անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, ես չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնպիսի բեռ է կրել, որ այդ բեռը տանի ինքնասպանության կամ սպանության։ Դրանք տարբեր մեկնաբանությունների և հետևությունների առիթ են։ Եկեք սպասենք, տեսնենք՝ ի՞նչ կասի նախպաքննող մարմինը, հասկանանք՝ ինչն է պատճառը եղել»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին։

Տեսանյութեր

Live

Լրահոս