ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

,

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Նշենք, որ ՊՎԾ-ի հաշվետվությունում նշված էր, որ Պաշտպանության նախարարությունում իրականացնում է վառելանյութի ձեռքբերման, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաեւ շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն:

Նշենք, որ ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ նախարարության գնումները: Խոսքը վերաբերում է զինվորական եւ ծառայողական բնութագրերով կոշիկների եւ կիսաճտքավոր կոշիկների գնման գործընթացներին:

Սեդա Աղբալյանը ասաց, որ ընթացքի մեջ է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրությունը։ ՊՆ-ում ՊՎԾ-ն ստուգումները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից:

Տեսանյութեր

Live

Լրահոս