ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Միխայիլ Մյասնիկովիչը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու մոտեցումները: