Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

աշխատանք

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը․ այն ընդունվեց 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:

Ըստ նախագծի՝ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով՝ ոչ ավելի, քան ուսման վարձը:

Կարգավորումը նախատեսվում է կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: