Առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել բժշկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ինքնաբուժություն

ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին գրիպանման ախտանշանների դեպքում դիմել սպասարկող բժիշկներին և չզբաղվել ինքնաբուժությամբ.

«Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին»:

Նախարարությունն անդրադարձել է նաև ստերոիդային հակաբորբոքային դեղերի՝ Պարացետամոլ, Իբուպրոֆեն կիրառմանը՝ նշելով, որ այս դեղերը պետք է օգտագործվեն միայն բժշկի ցուցման դեպքում: