Վաղը պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, բժշկական սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

հասարակական

Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Տա Աստված՝ հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․
Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- գրել է Մուրադյանը: