Պատրաստ եմ անհատական հանդիպումներ կազմակերպել, ձեզ հուզող հարցերին պատասխանել. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Հարգելի արցախցիներ

Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, ես չեղարկեցի զանգվածային հանդիպումները, անձամբ չայցելեցի բոլոր համայնքները:
Ինձ համար կարևորը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն են:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես պատրաստ եմ ամեն օր, ժամը 10:00-12:00, մեր կենտրոնական նախընտրական շտաբում անհատական հանդիպումներ կազմակերպել ձեզ հետ, քննարկել առկա խնդիրները և պատասխանել բոլոր հուզող հարցերին:
Ձեր հարցերը կարող եք նաև ուղղել ֆեյսբուքյան մեր էջին կամ զանգահարել Թեժ գիծ՝ 047 20 45 00 հեռախոսահամարին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս