Կորոնավիրուսից մահացել է Եվրախորհրդարանի երիտասարդ աշխատակիցը. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

մահ

Կորոնավիրուսից մահացել է Եվրախորհրդարանի երիտասարդ աշխատակիցը: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ նշելով ԵԽ ղեկավարի հայտարարությունը:

«Մի քանի օր առաջ այս սարսափելի վիրուսը խոցել է մեզ: Նա երիտասարդի կյանք է խլել, նրա, ով աշխատել է մեզ հետ այստեղ՝ Եվրախորհրդարանում», - ասել է Սասոլին Բրյուսելում արտակարգ լիագումար նիստի բացման ժամանակ:

Քաղաքական գործիչը ցավակցություն է հայտնել հանգուցյալի մտերիմներին և ընկերներին, ինչպես նաև՝ կորոնավիրուսի հետևանքով մնացած բոլոր տուժածներին:

Տեսանյութեր

Live

Լրահոս