Արցախի ԱՆ-ն խնդրում է բուժհաստատություն դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

արցախ

«Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:

Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:

Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում`

-ժամանակավորապես սահմանել կարանտին,

-խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը,

-դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը,

-սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,

-սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,

-սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները,

-սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները,

-շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ:

Տեսանյութեր

Live

Լրահոս