Նարեկ Սամսոնյանի քրգործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նարեկ

Դատախազությունը հաստատել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում է դատախազությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Ֆեյբուքի գրառմամբ, այնուհետև ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր վարչապետը Երևանի ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ 1 կիլոգրամը 3.000 դոլարով, որից հետո 2019-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս 1 կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի 1 կիլոգրամը կարժենա 5.000 դոլար:

Ըստ Նարեկ Սամսոնյանի այդ մասին տեղեկանալուց հետո վարչապետը որոշել է ՊԵԿ-ի միջոցով պատժել ռեստորանին:

Ըստ ՀՔԾ-ի՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս