Մայիլյանի որոշումը մեզ հետ համաձայնեցված չի եղել, որպես իրեն աջակցող ուժ՝ պետք էր քննարկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Արցախ

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը 24TV-ի հետ զրույցում ասել է, որ Մասիս Մայիլյանի որոշումն իրենց հետ համաձայնեցված չի եղել և դրա հետ համաձայն չեն, այդ իսկ պատճառով հասարակությանը կոչ են անում ինքուրույն որոշում կայացնել։ 

«Մասիս Մայիլյանի հետ փորձել եմ մի քանի անգամ հանդիպել՝ ապրիլի 1,2,3-ին, բայց չի ստացվել։ Այնուհետ այլ գործերով եմ զբաղվել։ Ինքը չի մերժել, բայց չի արձագանքել։  Իր հայտարարությունից հետո զանգահարել է, բայց այլևս ես չեմ պատասխանել», - ասել է Բաբայանը։ 

Բաբայանի խոսքով՝ եթե երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուն խնդիրն այդ կերպ է ձևակերպել, ապա իրենք չէին կարող այլ կերպ մոտենալ հարցին։

«Մեզ հետ պայմանավորված չէր նրա հայատարարությունը։ Որպես Մայիլյանին աջակցող ուժ՝ մեզ հետ պետք է համաձայնեցվեր, որ մենք էլ նույնատիպ հայտարարություն անեինք։ Բայց քանի որ չի համաձայնեցվել, դրանից հետո ինքնուրույն որոշում ենք կայացրել։ Անկեղծ ասած՝ որևէ հակասություն չենք ունեցել մինչև այդ, որևիցե խնդիր չի եղել։ Մեզ համար էլ է անհասկանալի եղել՝ ինչու է առանց հանմաձայնության նման հայատարարություն արել»,- նկատել է Բաբայանը։

Դիտարկմանը, թե ասում են՝ Մայիլյանի ստացած 19. 360 ձայնը իրականում իրենը չէին, այլ Բաբայանինը, նա արձագանքել է․

«Ես չեմ կարող մարդկանց փոխարեն որոշել, թե այդքայն ձայնն ումն է։ Մենք սատարել ենք, աջակցել ենք, ստացել ենք 19. 360 ձայն։ Հիմա դրանից որ մասն է Մայիլյանինը, որը մերը, չէի ուզի նման հարց քննարկել ընդանրապես», - ընդգծել է Բաբայանը։

Զրույցի վիդեո տարբերակը առաջիկայում կարող եք դիտել 24TV-ի Youtube-յան ալիքում։

Տեսանյութեր

Live

Լրահոս