Microsoft-ը 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար. ТAСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

m

Microsoft ամերիկյան կորպորացիան 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այս մասին ասված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ ասվում է, որ միջոցները կուղղվեն առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցով ընկերության ծրագրերին: Բացի այդ, ընկերությունը կֆինանսավորի նաև վիրուսի մասին հավաստի տեղեկությունների տարածման նախագծերը:

Նշենք, որ Ջոնս Հոպկինսի համալսարանի տեղեկատվության համաձայն, որը կորոնավիրուսի դեպքերը գրանցում է՝ հիմնվելով դաշնային և տեղական իշխանությունների տվյալներին, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 452 հազար դեպք, որից 16,1 հազար -՝ը մահվան ելքով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս