Չինաստանում արդեն ութ օր է՝ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել. Korrespondent

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Ըստ ՉԺՀ առողջապահության հարցերով հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93,2 տոկոսը, հիվանդանոցներում բուժում ստացողների թիվը չի գերազանցում 1000-ը: Այս մասին փոխանցում է korrespondent.net-ը:

Ընդհանուր առմամբ, երկրում այս պահին վարակակիր է 82 798-ը: Կորոնավիրուսից ապաքինվել է 77 207 մարդ, մահվան ելքերը 4 632-ն են:

Մասնավորապես, անցած մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 դեպք, որից 6-ը՝ արտերկրից ժամանած:

Վերջին անգամ չինական իշխանությունները COVID-19-ի զոհերի մասին հայտնել են ապրիլի 15-ին: Այսպիսով, երկրում արդեն ութ օր է՝ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի օջախ հանդիսացող Ուհան քաղաքին, այնտեղ արդեն բաց է մուտքն ու ելքը: Ավելի վաղ այնտեղ հայտարարել էին նաև կարանտինի չեղարկան մասին:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 646 452-ի, որից 184 353-ը՝ մահվան ելքով: Վիրուսից վերականգնվել է 723 734 մարդ։