Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 9 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 9, խարդախության՝ 8, բնակարանային գողության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, պետական, հասարակական ունեցվածքի գողության, շորթման, կաշառակերության, գույքն անզգուշությամբ վնասելու, ծեծի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթղթի կեղծիքի և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 1-ական դեպք։
Հայտնաբերվել և ինքնակամ ներկայացվել է 1-ական հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: