Շիլաշփոթ էր, հարվածներ եղել են տարբեր կողմերից, ԼՀԿ-ն զոհ չէ. Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ԱԺ-ում շիլաշփոթ վիճակ էր։ Հարվածներ եղել են տարբեր կողմերից, հետևաբար միակողմանի հետևանքներ չեն կարող լինել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

«ԼՀԿ-ն զոհ չէ։ Նա իրավիճակը հասունացրել է և կոնֆլիկտի ամբողջական մաս է, հետևաբար բոլորը պետք է պատասխանատվություն կրեն։ Մեր թիմի, հեղափոխության առաջնորդի կողմից երբևէ բռնության խոսք չի հնչել։ Վիրավորանքները մեր քաղաքական մշակույթում տեղ չունեն»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։