ԵՄ մուտք գործելու սահմանափակումները ևս 30 օրով երկարաձգվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ԵՄ

ԵՄ հանձնաժողովի՝ Covid-19-ի հետագա կանխարգելմանն ուղղված առաջարկության հիման վրա ԵՄ մուտք գործելու սահմանափակումների ժամկետը երկարացվում է ևս 30 օրով և կտևի մինչև հունիսի 15-ը: Այս մասին հայտնում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։

Ոչ ԵՄ անդամ երկրներից Գերմանիա մուտք գործող անձանց համար կշարունակի կիրառվել 14-օրյա կարանտին: