Հաստատվել է՝ Ռուզաննա Մկրտչյանը սպանություն կատարելիս աֆեկտի տակ է եղել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական գործի քննությունը, սակայն նիստը չսկսված հետաձգվել է մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ այս գործով դատական նիստերն ամիսներ շարունակ չէին կայանում, քանի որ ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի պաշտպանը միջնորդել էր կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, քանի որ իրենց պնդմամբ՝ Ռուզաննան սպանությունը կատարելիս աֆեկտի տակ է եղել։ Մինչդեռ դեպքից հետո նշանակված փորձաքննությունը փաստել էր, որ աֆեկտ չի եղել։

Ուշագրավ է, սակայն, որ նշանակված դատահոգեբանական փորձաքննության արդյունքում հաստատվել է աֆեկտը։ Փորձաքննությունը հաստատել է, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարելու պահին եղել է աֆեկտի վիճակում։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս