Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13-ի դրությամբ, ազատ է արձակվել 330 դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 16
2. «Արթիկ» ՔԿՀ – 28
3. «Վանաձոր» ՔԿՀ – 2
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 44
5. «Գորիս» ՔԿՀ – 7
6. «Հրազդան» ՔԿՀ - 24
7. «Աբովյան» ՔԿՀ – 20
8. «Սևան» ՔԿՀ – 99
9. «Կոշ» ՔԿՀ – 43
10. «Արմավիր» ՔԿՀ – 34
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13

Հիշեցնենք, որ համաներմամբ երեկ ազատ են արձակվել նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը, Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս