Կառավարությունն հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները: Փաթեթը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է․
«Պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել, որով նշվում է, որ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ, կառավարության տուն»,-ասել է Զեյնալյանը։