Բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսից երկու մարդ է մահացել. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

«Երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»,- այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մենք գործ ունենք հակահամաճարակային կանոնների այնպիս չպահպանման հետ, որ եթե հիմա Հայաստանի բնակավայրերի հատվածները փակենք, այդ չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր, հանդիպումները և խնջույքները տեղափոխվելու են հարևանների տներ։

«Պարետատան նիստին մենք քննարկումներով ընդհուպ մոտեցանք եզրին՝ որոշում կայացնելու հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։ Քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների, և դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլև առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ  այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»,- նշեց վարչապետը։

--0-- ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս