ԲՀԿ-ի ասածը պատերազմի ժամանակ հրամանատարի հրաժարականը պահանջելու նման է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն համոզմանն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե կառավարությունը 100 տոկոսով փոփոխության պետք է ենթարկվի, նույնն է, ինչ պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջես: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ ուժերը, որ տապալել են առողջապահական համակարգն, այսօր հրաժարականներ են պահանջում:

«ԲՀԿ-ին թվում էր՝ իշխանությանը խփելու ամենահարմար պահն է: Բայց նրանք, հասկանալով՝ ինչ տեղի ունեցավ, այժմ փորձում են վերաշարադրել Ծառուկյանի արած հայտարարությունը»,- հավելեց Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս