ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որևէ դեպքում․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

Տիգրան Աթանեսյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ի դեպ, որպես իրավաբան ու քաղաքացի, ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որեւէ դեպքում: ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը կատարվում է բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ այս դեպքում մեղադրանքի որոշումը կայացրել է եւ կալանավորելու միջնորդությունը դատարան ներկայացրել է ԱԱԾ քննիչը: Այսինքն՝ բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները, բոլոր ենթադրյալ ապացույցները եւ դատավարական որոշումները ապօրինի են եւ չեն կարող օգտագործվել Գ.Ծառուկյանի դեմ (տես ՀՀ քր.դատ.օր-ի 190 հոդվածի 6 եւ 10 մասերը եւ 105 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը)»։

--0--ԱՀ