Հույս ունենք Վրաստանը տեսնել անվտանգ երկրների շարքում. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

Թբիլսի

«Մենք հանել ենք բոլոր սահմանափակումներն ու պատրաստվում ենք փուլ առ փուլ և զգուշությամբ բացել սահմանները: Միաժամանակ, երբ ԵՄ գորժընկեր երկրները որոշեն բացել սահմանները, հույս ունեմ Վրաստանը տեսնել անվտանգ երկրների շարքում՝ ոչ միայն այն պատճառով, որ մենք գործընկեր երկրներ ենք, այլ հատկապես այն պատճառով, որ մենք անվտանգ գործընկեր ենք»: 

Այսպիսի կարծիք է արտահայտել Վրաստանի կառավարության ղեկավարը Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում: Գագաթնաժողովն այս անգամ անցել է տեսակապի ձևաչափով: Գիորգի Գախարիան անդրադարձել է պանդեմիայի դեմ պայքարի ընթացքում Վրաստանի հաջողություններին ու նշել, որ այժմ մարտահրավերները հնարավորությունների վերածելու ժամանակն է: Գախարիան վերահաստատել է, որ Վրաստանի նպատակը Եվրամիությանը լիովին ինտեգրվելն է: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Հանդիպմանը, որն անցկացվում էր Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նախագահությամբ, մասնակցում էին ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարությունը:    --0—ՄՀ