Արտաշատի ԲԿ-ն մարտից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով 1000 հիվանդի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

կորոնավիրուս

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտների:

Հիվանդները եղել են ինչպես միջին, այնպես էլ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Արձանագրվել է մահվան 29 դեպք (0,3%) բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Այսպիսով, այս ընթացքում կենտրոնից առողջացած դուրս են գրվել 971 պացիենտներ:

Ունեցել են 80 տարեկանից բարձր 29 պացիենտ, որից 21-ն առողջացել և դուրս է գրվել:
Կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ամենածեր պացիենտը 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, ով օրեր առաջ առողջացած դուրս գրվեց կենտրոնից:

Կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 115 պացիենտ»։  

  

  --0—ՄՀ