Տնային մահերի աճ ենք ունենալու, համաճարակի պիկը դեռ առջևում է. համաճարակաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

«Ցավոք սրտի սպասում եմ, որ մենք ունենալու ենք տնային մահերի որոշակի աճ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Մենք խնդիր ունենք, որը մինչև օրս չի լուծվել, մեզ մոտ այսօր էլ հոսպիտալիզացնում ենք covid բաժանմունքներ միայն ՊՇՌ թեստով, այն դեպքում երբ ՌԴ-ում, Իտալիայում, Չինաստանում երբ սկսեց թվերի աճ, միանգամից մասնագետներն ասացին, որ պետք է չի սպասել ՊՇՌ թեստին, որովհետև 20-30 տոկոսի դեպքերում կեղծ բացասական արդյունքներ կարող են լինել»,- նշել է համաճարակաբանը:

«Եթե մարդը իրեն վատ է զգում, կամ շնչառության, ջերմության հետ խնդիր կա միանգամից ԿՏ հետազոտություն են անցկացնում, և պատկերի առկայության դեպքում միանգամից բուժում, այսպես է ՌԴ-ն անում, այնտեղ բոլոր հիվանդանոցային դեպքերը համարվում են covid և ստանում են բուժում, իսկ մեզ մոտ մարդը լավ չի զգում իրեն, առաջինը գնում է որ հետազոտվի, ասում են դու դեռ էդքան չես վատացել որ բուժվես, ինչը խայտառակություն է»,- շեշտել է Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ