Աշխարհի բնակչության երկու երրորդը կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի տակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

կորոնավիրուս1

«The Guardian»-ը ներկայացրել է հոնկոնգցի ականավոր համաճարակաբան, կորոնավիրուսի համաշխարհային մակարդակի փորձագետն Գեբրիել Լյանի կարծիքը թոքաբորբի վերավերյալ։ Ըստ համաճարակաբանի՝ երկիր մոլորակի բնակչության երկու երրորդը կարող Է կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի տակ հայտնվել, եթե այն չհաջողվի վերահսկողության տակ առնել:

Ըստ համաճարակաբանի՝ յուրաքանչյուր վարակված կարող Է վիրուսը փոխանցել առնվազն 2 մարդու, այսինքն՝ ախտահարվածության ցուցանիշը կարող Է կազմել 60-80 տոկոս։

«Երկրի բնակչության 60–80 տոկոսը կվարակվի՞ արդյոք: Գուցե՝ ոչ: Գուցե դա տեղի ունենա ալիքաձև: Գուցե մահաբեր վախճանների քանակը նվազի»,- ասել Է փորձագետը, ապա նշել, որ Չինաստանը վարակի իրական մասշտաբների մասին դեռ ամբողջական պատկեր չունի, իսկ դա լուրջ խնդիր է։

Նշենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 1000-ը, վարակված են կամարվում ավելի քան 45 000 քաղաքացի, մոտ 3000-ն արդեն բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից։

Տեսանյութեր

Live

Լրահոս