«Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վահագն Իսահակյանը հայտարարագրել է բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից: Նշված հայտարարագիրը Վահագն Իսահակյանը ներկայացրել է այն ժամանակ, երբ դադարեցրել է զբաղեցնել ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը:

Նշված հայտարարագրում Իսահակյանը շարժական գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցները ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարեցնելու ժամանակ եղել է 3 մլն ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 1 415 000 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից: