Ովքեր են հայկական կողմից թուրքերի հետ դասագիրք ստեղծել․ Արտակ Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

20 դասագրքի չափորոշիչների կազմումը տրվել է ղեկավարելու մի անձնավորության, ԵՊՀ Ռեստարտի անդամի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Արտակ Մովսիսյանը։

«Երբ մենք քննարկում, գիտականորեն ցույց էինք տալիս, որ սխալ է չափորոշիչները,  մեր երիտասարդ գործընկերները համացանցում գտել էին խայտառակ մի բան, ինչի մասին մենք չէինք իմացել։ Գաղտնի է պահվել տեղեկատվությունը, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան»  չափորոշիչների կազմման ղեկավար Լիլիթ Մկրտչյանի նախագահությամբ մասնակցել է թուրքական «Պատմություն» կոչվող հասարակական կազմակերպության նախագծին»,- ասաց նա։

Ըստ պատմաբանի՝ հետաքրքրական է, որ մասնակցության մասին ոչինչ չկա, գաղտնի են պահել․

«Եթե լավ բան ես անում հանուն խաղաղության, հայ-թուրքական հաշտեցման, ինչո՞ւ ես գաղտնի պահում։ Ոչ ոք չի իմացել դրա մասին նույնսիկ իրենց ամբիոնում։ Գրքի հեղինակները 13 հոգի են, որից 7-ը հայ է։ Նրանցից պատմաբան են երկուսը՝  Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը։ Մյուսներն են ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Նվարդ Մանասյանը, Կարինե Փալանջյանը և Արարատ Շեքերյանը»։

--0--ՄՀ