«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետնամասում այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

հրդեհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 15-ին, ժամը 20։29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ 21:56-ին։ Այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՄՀ