«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի առանձնացված հատվածում կբուժվեն միայն կորոնավիրուսակիրները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News        

Սուրբ Աստվածամայր ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան հատվածը Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնացվել է։  Առանձնացված հատվածը վերազինվել է և կսպասարկի միայն կորոնավիրուսով վարակվածն հիվանդներին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ կենտրոնում կա շուրջ 150 մահճակալ, այն ծառայելու է միայն  կորոնավիրուսով հաստատված ծանր և միջին ծանրություն ունեցող դեպքերին։

Շտաբի ղեկավարը հավելել է, որ քաղաքապետարանի տրամաբանության տակ որևէ մեկուսարան չկա, գործընթացը ղեկավարում են պարետատունն ու առողջապահության նախարարությունը։