Վերջին 1 օրում COVID-19-ից 2 մարդ է մահացել. նրանք եղել են 71 և 62 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

մահ

Օգոստոսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որից 35991-ը՝ առողջացած, 852-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։

Վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ: ԱՆ-ն մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:

--00—ԼՄ