Վերջին 1 օրում Հայաստանում ապաքինվել է 84 վարակակիր․ հաստատվել է վարակման 176 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 792-ի: Այդ մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 852 է: 

Վերջին մեկ օրում կատարվել է 1501 թեստավորում, ընդհանուր թեստերի թիվը կազմում է 195194։ 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 255 է: Առողջացել է 84 անձ, ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 35 991։ 

--00--ԼՄ