Ծառուկյանի հանրահավաքը չի լինի ո՛չ այս, ո՛չ հաջորդ ամիս, գուցե՝ կարանտինից հետո. «Ժամանակ»

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ծառուկյան

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Ծառուկյանի խոստացած հանրահավաքը չի լինի ոչ այս և ոչ էլ նույնիսկ հաջորդ ամիս:

Նախ Ծառուկյանը պետք է շրջի մարզերով, հետո հանդիպումներ ունենա Երևանի ակտիվի հետ, պետք է վերլուծվեն այդ հանդիպումների արդյունքները, և միայն դրանից հետո սկսվի նախապատրաստական աշխատանք հանրահավաքի կազմակերպման ուղղությամբ:

Չի բացառվում, որ հանրահավաքը կազմակերպվի կարանտինի ավարտից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ