Զեկուցել են՝ ցուցարարների մոտ զենք կա, տեղեկություն կար զորամասերի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը դատարանում այսօր որոշ տեղեկություններ հաղորդեց 2008-ին ստեղծված իրավիճակից: 

«Քանի որ այդ 0038 հրամանը այս 79 հոդվածի մեջ ծայրից ծայր գնում է, և բանակի դերակատարությունը նշվում է որպես բացասական երևույթ, բայց խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերին, բացի նրանից՝ ինչ է կատարվում Երկրապահների միությունում, ավելացվել է այն, որ այդ օրերին շատ զինվորականներ, ընդ որում՝ բարձրաստիճան զինվորականներ, ըստ ԱԱԾ տեղեկատվության, նաև զինվորականներից շատերն են տեսել, հանրապետությունում շրջում էին զենքով, խմբերով: Նրանց մեջ կային զորամասերի հրամանատարներ, այդ տեղեկությունները չկան հատորների մեջ»,- ասաց նա:

Օհանյանը նշեց՝ ԱԱԾ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ զենքեր ունեցողներ կային ցուցարարների մեջ, և հատկապես նրանց շրջանում, ովքեր պատերազմի մասնակից էին:

«Ամենակարևորը, այդ օրերին զորամասերն ուժեղացրել ենք, որովհետև տեղեկություն էինք ստանում ամեն օր, որ նախատեսվում են հարձակումներ զորամասերի կամ այլ զինվորական օբյեկտների վրա՝ զենք հայթայթելու և օգտագործելու համար»,- հայտնեց Օհանյանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս