Դոլարի, եվրոյի, ֆունտի փոխարժեքները նախորդ օրվա համեմատ աճել են, ռուբլունը՝ մնացել նույնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դրամ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 18-ին կազմել է 485.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.86 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 574.98 դրամ՝ աճելով 3.39 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.67 դրամ՝ աճելով 1.21 դրամով: 

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.46 դրամ՝ մնալով անփոփոխ:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 417.26 դրամ, ոսկի՝ 30,208.35 դրամ, պլատին՝ 14,665.38 դրամ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս