Բեռնատարի հայ վարորդները փակել են Իրան-Հայաստան մայրուղին․ բողոքը իրանցի վարորդների դեմ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել են Իրան-Հայաստան մայրուղին և պահանջել հայաստանցի ու իրանցի բեռնատարների միջև ապահովել   հավասար պայմաններ: Այս մասին հայտնում է Aravot.am կայքը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանցի վարորդները կարծում են՝ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ: Վարորդները պահանջել են, որ իրանցի վարորդները ևս Հայաստան մտնեն սահմանափակ դիզվառելիքով, իսկ մեքենաները հայաստանցի վարորդների պես լիցքավորեն հայաստանյան լցակայաններում։  

Բողոքող վարորդների հետ է հանդիպել քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և խոստացել, որ կփոխանցի վերջիններիս պահանջները Սյունիքի մարզպետարանին: