Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում քաղաքական հաշվեհարդարը Ծառուկյանի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

արման

Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից։ Ալիևը արդեն բացահայտ հայտարարում է, որ գնում է սրացման։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ադրբեջանում մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։ Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին»,- գրել է նա և հավելել, որ հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի, թե նա Ալիևի ասածն է շահարկում․ «Բայց մտածեք՝ ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։ Դե լավ, չեք ուզում մտածեք, մի՛ մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։

Կարող ա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։

Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրակացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, մի՞թե այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները։

Հ. Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեյիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն ,ապա համոզված եմ ,որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»,- գրել է նա։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս