Ո՞նց եք պատկերացնում՝ ինձ կոպալով խփեն․ Գորիսի քաղաքապետը՝ Խնձորեսկում քիթը վնասելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 26, 24News

Thumbnail

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 24News-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը,  համաձայն որի՝ իրեն Խնձորեսկ գյուղում խփել են։

«Ո՞նց եք պատկերացնում՝ ինձ կոպալով խփեն, դա ծիծաղելի է», - նշեց Առուշ Առուշանյանը։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ ինքն իսկապես երեկ եղել է մի քանի գյուղերում, այդ թվում՝ Խնձորեսկում։ Սակայն, ըստ նրա, որևէ միջադեպ չի եղել։ Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդող օրը գյուղեր այցելելը, Գորիսի քաղաքապետը պատասխանեց, թե ինքը գրեթե ամեն կիրակի հանդիպում է գյուղերի ժողովրդի հետ, ծանոթանում նրանց խնդիրներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր շրջանառվել, որ Գորիսի Խնձորեսկ գյուղում ոմն մեկը կոպալով խփել է քաղաքապետ Առուշ Առուշանյանին, վնասվել է քաղաքապետի քիթը։