Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, 100 հոգի գրանցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

«Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ #հաղթելուենք»,-գրել է Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը։

--00—ԼՄ