Սա պատերազմական հանցագործություն է. ԱՆ-ն` Արցախում բժշկական կենտրոնների թիրախավորման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորմանը:

«Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը: 

Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու ահաբեկչական այս ակտի կապակցությամբ»,- ասված է ԱՆ տարածած հայտարարության մեջ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս