Հակոբը օդանավակայանից միանգամից մեկնել էր մարտի դաշտ․ մորն ասել էր՝ մի քանի օրով տուն կգա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

պատերազմ

Հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված տանկիստ Հակոբ Մանթաշյանը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից էր։ Զորաշարժ կատարալու ընթացքում վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին ու զինակից ընկերոջը, ու այդ պահին ԱԹՍ-ը ոչնչացրել է Հակոբի տանկը։

«Երևի զգում էր, թե ինչ է լինելու իր հետ։ Մի նամակ ու իր գլխարկը տվել էր ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը։ Վերջին անգամ հենց մոր հետ է խոսել, ասել՝ հնարավոր է մի քանի օրով տուն գա։ 

֊Մամ ջան, լավ եմ, սաղ լավ ա, հնարավորա մի քանի օրով գամ տուն մամ ջան։ Իջնեմ չաստ, հեռախոսս դնեմ զարյադկի կզանգեմ մամ ջան։

֊Լավ Հակ ջան, կզանգես անպայման սպասում ենք

֊Լավ մերս, կամանդիրնա զանգում, տենամ ինչա ասում, էլի կզանգեմ

֊Լավ տղես, ուշադիր կլինես, կզանգես․․․

Չզանգեց։ Չեկավ։ Հերոսացավ։ 

«Ուզեց, որ միշտ սպասենք իրեն ու իր զանգին»,-24News-ին պատմեցին նրա հարազատները։

Հակոբը՝ ում տատն ու պապը Բեկ էին անվանում, նոր էր վերադարձել «ԿՈՎԿԱՍ 2020» զորավարժություններից ու օդանավակայանից միանգամից մեկնել մարտի դաշտ՝ հերոսանալու, անմահանալու։

«Հակոբը պատվով կատարել է իր առջև դրված առաջադրանքները։ Անմնացորդ նվիրվել է հայրենիքին։ Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում բոլոր հաղթանակների, ստացած մեդալների ու պատվոգրերի մասին։ Մեր հպարտությունն էր մեր հերոսը։ Բայց մեզ անմահացած հերոս պետք չէր, մեզ մեր ախպերն էր պետք, մեզ մեր ուրախության պատճառն էր պետք։ Դու միշտ ներկա կլինես մեր հերոս։ Դու, որ երբեք չես գալու... Նեղվում էր, երբ տեսնում էր, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը տխուր էր։ Ամեն կերպ փուրձում էր բարձրացնել նրանց տրամադրությունը։ Ու դա նրա մոտ շատ լավ էր ստացվում։ Մեծ նպատակներ ուներ։ Բանակից վերադառնալուց հետո պետք է շարունակեր ուսումը։ Որոշել էր ընդունվել ՀՊՏՀ»,-նշեցին հարազատները։

պատերազմ
պատերազմ
պատերազմ
Սոնա Գևորգյան 

--0--ԿԿ