Թրամփը ընտրությունների վերջնական հաշվարկից հետո կդիմի Գերագույն դատարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

թրամթ.
The Guardian պարբերականը, մեջ բերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, հայտնում է, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, երբ երկրում դեռևս շարունակվում են քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը:

«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը, ապա հավելել. «Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը դեռևս չի վերընտրվել, սակայն արդյունքների հաշվարկման ավարտից հետո, որը կարող է դեռ մի քանի օր տևել, խոստացել է դիմել Գերագույն դատարան:

Հիշեցնմենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից, որը ստացել է 65,083,919 քվե։ Բայդենը ստացել է նաև 236 ընտրիչի ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ստանա ընտրիչների 270 ձայն:

--00—ԼՄ