Եթե Շուշին հանձնվել է, զինվորն ու՞մ հրամանով և ինչի՞ համար է կռվել․ 150 դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Շատ են ասում, թե Շուշին ուղղակի հանձնվել է: Այսօր ես ԱՀ նախագահի գրառումը կարդացի, որտեղ, ցավոք սրտի, նա ասում էր, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի մեր զինվորների  մարմիններ են հայտնբարերվել: Եթե Շուշին հանձնվել է, ապա այդ զինվորները ու՞մ հրամանաով կամ ինչի՞ համար են կռվել»: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, անդրադառնալով հայտարարություններին, թե կոնկրետ անձինք կան, որոնք պատրաստ են վկայել՝ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացրել, ասաց, որ իրավապահ մարմինները այդ հայտարարության հեղինակին հրավիրել են և փորձել ստանալ կոնկրետ տեղեկություններ:

«Ինչքանով ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ:  Այստեղից եզրակացությունը հատևյալն է. եթե կա դավաճանություն ու ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնրետ տեղեկատվություն, և հետո  իրավապահ մարմիններին հրաժարվում է կոնկրետ տեղեկատվություն տալ, ապա ստացվում է մասնակցություն դավաճանությանը»,-ասաց վարչապետը:

--00—ԼՄ