Փաշինյանի խոսնակը հորդորում է զերծ մնալ ի աջակցություն վարչապետի հանրահավաք անցկացնելուց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

մանե խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի աջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ և կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը և հորդորում ենք չդիմել նման քայլի:

Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»:

--00--ԱԹ