Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

հասարակական

Շուշիի մուտքի մոտ այլևս ադրբեջանական դրոշ է, ինչպես և վստահ էինք՝ արդեն հասցրել են պղծել Սուրբ Ղազանչեցոցը և, իհարկե, սպարապետի արձանը։ Վերջին հանգամանքը թեժ բանավեճի առարկա էր դարձել, ոմանք վիրավորում էին սպարապետի եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյաններին։ Ոմանք կոչ էին անում այդ լուսանկարը չտարածել։ Առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է Մանվել Գրիգորյանը։ Շատերը կասկածում էին, թե նա կհուղարկավորվի Եռաբլուրում՝ հաշվի առնելով հայտնի քրեական գործը, նախկին հասարակական արձագանքը ու Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, այս մասին գրում է Hraparak.am-ը։

Սակայն Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Հրապարակին» հայտնեց՝ Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Գրիգորյանի հարազատները ցանկանում են նրան թաղել Վազգեն Սարգսյանի կողքին․ քանի որ գենարալը նախկինում միշտ ասել է՝ ինձ թաղեք Վազգենի կողքին։ Ինչը մեզ հետ զրույցում հաստատեց Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը։

Մեր այն հարցին էլ, թե ըստ որոշ տեղեկությունների՝ ՊՆ-ից իրեն ասել են, որ այնտեղ տեղ չկա, Նազիկ Ամիրյանն ասաց․«Մարդ եմ ուղարկել , նայել են՝ Սմբատ Այվազյանի և Սպարապետի գերեզմանների միջև կա տեղ» ։

Կհամաձայնե՞ն արդյոք հուղարկավորել Եռաբլուրի այլ վայրում, եթե այնուամենայնիվ, ՊՆ-ն մերժի։ Նազիկ Ամիրյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցին ի վիճակի չէ պատասխանել։

--0--ԿԿ